Աջակցեք մեզ
Լուրեր
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև 13.00-ը, ջրահեռացման խողովակի տեղադրմամբ պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ F-35 կործանիչների ծրագրին Անկարայի վերադառնալու վերաբերյալ, և Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, գրում է Reuters-ը։ Վաշինգտոնն Անկարային Lockheed Martin-ի առաջադեմ F-35 ծրագրից հեռացրել և պատժամիջոցներ է սահմանել 2020 թվականին՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Թուրքիան հայտարարել …
ՀՀ-ում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևան մեկնելուց առաջ հանդիպել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, գրում է IRNA-ն։ Շիրղոլամին ներկայացրել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները բարիդրացիական քաղաքականության շրջանակում ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու իր առաջարկած ծրագրերը։ Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բնութագրել է որպես քաղաքակրթական և …
Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ: Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը եւ Նարեկ Բաբայանը: «Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել …
Տղամարդը քննչական վարչության շենքի մոտ հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ …
ՀՀ վարչապետի աշխատակազմից հյատնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ: Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Գերմանիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին երկրի իշխանություններին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ։ «Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հարցն այն է, որ Ադրբեջանը պատմական որոշում կայացրեց՝ պարբերաբար նավթամթերք մատակարարել Հայաստանին, ինչն այս փուլում հնարավոր է միայն վրացական երկաթուղիներով։ Բայց այստեղ չարագործներն այնպիսի սակագին են սահմանել, …
Ինչպե՞ս են մոտ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաները մի քանի տասնյակ մլն դրամ արժողությամբ գույք ձեռք բերում՝ թեկուզև վարկով։ Լրագրողների հետ ճեպազրույցում, պատսխանելով այս հարցին՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ ինքն էլ հիփոթեքով մոտ 50 մլն դրամ արժեքով գույք է ձեռք բերել։ «Մարում եմ, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը …
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ մոտ ապագայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մի հատված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է, և ես կարծում …