Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

««Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու և ավելի լայն տարածաշրջանի համար տրանսպորտային ու հաղորդակցության նոր հնարավորություններ բացելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Բաքվում կայացած Թյուրքական  պետությունների կազմակերպության երկրների կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝  անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդումը, սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, թվային լուծումների ներդրումը և սակագնային քաղաքականության ներդաշնակեցումը կբարձրացնեն Միջին միջանցքի մրցունակությունը։

Այս համատեքստում, ըստ նրա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը մեծ դեր է խաղում։

«Այս նախագծի նշանակությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի ապահովմամբ։ Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու և ավելի լայն տարածաշրջանի համար տրանսպորտային-հաղորդակցական նոր հնարավորություններ բացելու համար», – ասում է Ասադովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։ «Միջին միջանցքը, որն անցնում է մեր երկրների միջով, համապատասխանում է մեզանից յուրաքանչյուրի շահերին։ Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Միջին միջանցքը, Անդրկասպյան միջանցքը, Զանգեզուրի միջանցքը և այս ուղղությամբ այլ նախագծեր ավելի մեծ նշանակություն ունեն»,-ասել է Ալիևը Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազի, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովի, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Նոգերգուլի Աթագուլիևի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Ունալ Ուստելի և Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, ապա այնտեղ ավտոմայրուղու մոտ 90 տոկոսը պատրաստ է,  երկաթուղու մոտ 70 տոկոսը։ Հուսով եմ, որ այս նախագիծը մոտ ապագայում լիովին կիրականացվի։ Մենք գիտենք և շատ ուրախ ենք, որ Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը մեկնարկել է նաև Թուրքիայում։ Այսպիսով, այս նախագծերի համակարգված կերպով համակարգումը և իրականացումը կբացի նոր կարևոր միջազգային միջանցք։ Սա կլինի Միջին միջանցքի մի ճյուղ, և մեր կառուցած երկաթուղային ենթակառուցվածքը նախատեսված է առաջին փուլում 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար»։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն օգտագործված չէ, կողմերի միջև  չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, ադրբեջանցի  պաշտոնյաները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։ Արձագանքելով Բաքվի պաշտոնյաների կողմից այս եզրույթի շարունակական օգտագործմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Բաքուն ազատ է երթուղու՝ իր տարածքով անցնող հատվածն անվանել ցանկացած կերպ, սակայն «Զանգեզուրի միջանցք»  ձևակերպումը չի կարող վերաբերել ՀՀ տարածքով անցնող հատվածին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի