Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի ունեցած առաջին նիստում կառավարությունը մեկնարկեց Երևանի ճանապարհատրանսպորտային խցանումների նվազեցմանն ուղղված համակարգված աշխատանքները․ գերատեսչությունները առաջիկայում կներկայացնեն արագ իրականացվող լուծումների առաջարկներ՝ մայրաքաղաքի երթևեկության հոսքը բարելավելու համար։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նկատել է, որ Երևանի խցանումները, տրանսպորտային խնդիր լինելուց զատ, ձեռք են բերել սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, …

