Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
17.08.2026 | 20:00
Ինչի համար է ՀայՓոստը. վարչապետից բարձր վարձատրվող պաշտոնայի ղեկավարած կառույցի ՇԵՐՏԵՐԸ
17.08.2026 | 19:47
ԵՄ-ում մեզ չեն սպասում, եթե հիմա գործընթաց սկսենք, գիտե՞ք երբ կլինի, է հե՜յ. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:33
«Սպիսատ արածներին չեմ պատասխանում». Նարեկ Կարապետյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:18
Ոնց որ անդաստիարակ, չար երեխա լինի. Լևոն Քոչարյանը` Ալեն Սիմոնյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 19:06
ՀՔԱՎ-ը գնահատել է ԶՈՒ բարեփոխումներին ուղղված ՀՀ կառավարության 2021 – 2026 թթ. գործողությունները
17.08.2026 | 18:51
«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկու օբյեկտում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
17.08.2026 | 18:40
ԵՄ-ին անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան
Բոլորը

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպմանը ՌԴ նախագահի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում կան «ռուսամետ» քաղաքական ուժեր, որոնց մասնակցությունը ընտրություններին ցանկալի կլիներ, հայ հասարակության համար պարզաբանեց, թե ով է կանգնած այդ ուժերի թիկունքում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե կան քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկված են, չնայած Ռուսաստանի անձնագիր ունեն, Ղահրամանյանը նշեց, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Սամվել Կարապետյանի մասին է։  

«Մեր ներքին օրենսդրությունը, ես վստահ եմ՝ նաև Ռուսաստանի նախագահը շատ լավ գիտի դրա մասին,  արգելում է այլ երկրի քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, իսկ իր նշած կալանավորված քաղաքական գործիչը, այսպես ասած, համարվում է Ռուսաստանի և, եթե չեմ սխալվում, նաև մեկ այլ երկրի քաղաքացի, և ինքը չի կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության ընտրություններին ոչ մի կարգավիճակով։ Նույնիսկ եթե մտածում են, որ եթե Պուտինը պաշտպանի նման ուժերին, հայ ժողովուրդը կգնա և կընտրի այդ ուժերին, ապա իրենք շատ վատ պատկերացումներ ունեն Հայաստանի Հանրապետության մասին»։

Ըստ պատգամավորի՝ Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը մեծ «լավություն» էր հայ հասարակությանը, քանի որ վերջնականապես պարզ դարձավ, թե արտաքին որ ուժն է ուղղորդում ընդդիմադիր դաշինքին։

«Անկեղծ ասեմ, բավականին մեծ լավություն արեց Վլադիմիր Պուտինը հայ հասարակությանը և այն թեկուզ և քիչ մնացած հարցերը ցրեց, թե ովքեր են ուղղորդում Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան դաշինքին՝ այդ երեք օլիգարխներին։ Բնականաբար, նրանց ուղղորդում է Ռուսաստանի Դաշնությունը, և եթե մեղադրանքները, երբ որ իրենք քիչ թե շատ ինձ կարողանում էին մինչև էս հակադարձել, հիմա այլևս էդ հակադարձման հնարավորություն չունեն, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահը ինքն իր բերանով ասաց, որ այո՛, նրանք ռուսական, Ռուսաստանին հարող, պրոռուսական, այսպես ասած, ուժեր են, և Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն հայտնեց տեսնել նրանց մասնակցությանը ընտրություններին»։

Նարեկ Ղահրամանյանը նաև անդրադարձավ Պուտինի այն դիտարկմանը, թե Ռուսաստանում շուրջ 2 միլիոն հայ է ապրում, նշելով, որ այս թիվը հաճախ օգտագործվում է որպես քաղաքական ճնշման գործիք։ «Ես զարմանում եմ ամեն անգամ, երբ որ այն հնչեցվում է ինչ-որ քաղաքական իրադարձությունից առաջ։ Ես կարծում եմ՝ դա ինչ-որ քաղաքական ճնշման նման մի գործիք է դարձել Ռուսաստանի ձեռքին, բայց մենք բազմիցս ենք բարձրաձայնել էն մասին, որ էդ ճնշմանը մենք չենք տրվելու»։

Պատգամավորի կարծիքով, Ռուսաստանին կամ նրա կողմից ուղղորդվող ուժերին դուր չի գալիս Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը և այն հանգամանքը, որ երկրի արտաքին քաղաքական վեկտորը որոշում է ժողովուրդը, ոչ թե մեկ այլ պետություն։

«Խնդիրը ժողովրդավարության մեջ է։ Ռուսաստանին դուր չի գալիս և ռուսական էն ուժերին, ովքեր ղեկավարում են Սամվել Կարապետյանին և իր ընկերներին։ Այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ՀԱՊԿ-ի անդամ, Եվրամիության անդամ, ԵԱՏՄ անդամ, թե ՆԱՏՕ-ի անդամ, դա որոշելու է մեր ժողովուրդը։ Այս հանգամանքն է, որ բացարձակապես անընդունելի է այդ ուժերի համար, որովհետև ո՞նց կարելի է ժողովրդից հարցնել՝ որտեղ կարելի է լինել»։

Խոսելով երկաթուղու մասին, որը կառավարվում է ռուսական կապիտալով ընկերության կողմից, Ղահրամանյանը մատնանշեց քաղաքական և տնտեսական լծակները, որոնք վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան