Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։Նիստի ընթացքում քննարկվել են սահմանադրական փոփոխությունների շրջանակում մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ քննչական մարմինների կարգավիճակին վերաբերող դրույթները, սեփականության իրավունքի սահմանադրական կարգավորումները, ինչպես նաև պետական լեզվի վերաբերյալ հարցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել գործող սահմանադրական նորմերի արդյունավետությանը …

