Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կազմը համալրել է ռումինացի վինգեր Վալենտին Կոստակեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռումինիայի քառակի չեմպիոնը և կրկնակի գավաթակիրը «Նոա» է տեղափոխվել «ՈւՏԱ Առադ» ակումբից տրանսֆերային համաձայնագրով։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 31 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Նոայում» Կոստակեն կխաղա 20 համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ը Վալենտին …

