Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 2-5-ը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեսթեր)՝ կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի 12-րդ լիագումար նիստին՝ IPBES 12-ին մասնակցելու նպատակով։ «COP17-ի հյուրընկալման համատեքստում IPBES 12-ը Հայաստանին կընձեռի գիտական գիտելիք, քաղաքական ուղղորդում, միջազգային համագործակցության հնարավորություններ և ֆինանսական աջակցություն, որոնք կարող …

