Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Տոտենհեմը» 2։2 հաշվով է ավարտել «Նյուքասլի» դեմ արտագնա հանդիպումը՝ պարտությունից խուսափելով վերջին վայրկյաններին։ Լոնդոնյան ակումբի 2 գոլերն էլ խփել է արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն։ Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով է գրավել մրցակցի դարպասը։ Ռոմերոյի առաջին գոլը ևս գեղեցիկ է ստացվել՝ գլխի հարվածով։ «Տոտենհեմը» և «Նյուքասլը» ունեն 19-ական …