Լավրովն Իրանի հարստացված ուրանի խնդրի լուծումներ է առաջարկել

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանի հարստացված ուրանի հարցի լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս ուղղությամբ Թեհրանի համար առավել ընդունելի գործողություններ ձեռնարկել։

Ռուսաստանցի պաշտոնյան ներկայացրել է խնդրի լուծման տարբերակներ, այդ թվում՝ որոշակի քանակությամբ ուրանի տեղափոխումը Ռուսաստանում պահեստավորման կամ դրա վերամշակումը՝ որպես վառելիք օգտագործելու համար պիտանի ուրանի։

«Ռուսաստանը պատրաստ է իր դերը խաղալ հարստացված ուրանի հարցի լուծման գործում։ Այս դերը կարող է տարբեր ձևեր ունենալ, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանի վերածումը վառելիքային որակի ուրանի և որոշակի քանակի փոխանցումը Ռուսաստանին պահեստավորման համար»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այս ուղղությամբ որևէ գործողություն չպետք է խախտի Իրանի իրավունքը՝ հարստացնելու ուրանը խաղաղ նպատակներով։

Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք համարվում են միջուկային զենք ստեղծելու հնարավորության նախադրյալ, հիմնական վիճելի կետերից են ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններում։ Սպիտակ տան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, թե ԱՄՆ-ը պահանջել է, որ Իրանը դադարեցնի հարստացման ծրագիրը և պնդել շուրջ 460 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի փոխանցման հարցում, որը, ենթադրաբար, թաղված է գետնի տակ։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Իրանը կա՛մ կամավոր կհանձնի իր հարստացված ուրանը ԱՄՆ-ին, կա՛մ Վաշինգտոնը ստիպված կլինի ուժով գրավել նյութերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ Վաշինգտոնը, Իրանի հետ համատեղ, միջուկային վառելիքը կարդյունահանի ստորգետնյա մասից և դուրս կբերի այն Իսլամական Հանրապետությունից։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամիս ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել էր հարստացված ուրանի պաշարները Իրանից Ռուսաստան տեղափոխել՝ Մերձավոր Արևելքի պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շրջանակներում

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի