Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Գործը նախնական դատալսումների փուլում է, արդեն իսկ քննարկվել են դատարանին և հանրային մեղադրողին բացարկի, գործի ընդդատության հարցերը: Դատարանը պետք է անցներ նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա մյուս հարցերին՝ ըստ հաջորդականության, սակայն պաշտպան Արամ Վարդևանյանը, ինչպես պարզվեց, դատարանին միջնորդել է առաջնահերթության կարգով քննել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:

Դատական նիստին Վարդևանյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 23-ն է:

Վարդևանյանը նշեց, որ այս պահի դրությամբ՝ Սամվել Կարապետյանն ունի կուսակցության քաղաքական խորհրդի հետ հաղորդակցվելու հնարավորություն, բայց դա չի կարող փոխարինել անմիջականորեն տեղում գործընթացները կազմակերպելուն: Պաշտպանը նաև ասաց, որ ապրիլի 21-ին կուսակցության համագումարն է:

Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնել 3 ամսով, քանի որ կան անձինք, որոնց վրա Սամվել Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ: Նիստը շարունակվում է:

Արաքս Մամուլյան