ԵՄ-ն ավելի քան 20 հազար աշխատատեղ է ապահովել Հայաստանում 2024-ին, սա մեծ թիվ է. Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2025 թվականի վերջնական թվերը չունենք, բայց 2024 թվականին Եվրոպական միության աջակցությամբ ավելի քան 20 000 աշխատատեղ է ապահովել Հայաստանում: Սա մեծ թիվ է»,- այս մասին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ հավելելով, որ աշխատում են անհատական առանձին ընկերությունների հետ՝ օգնելով, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և մուտք գործեն եվրոպական շուկա:

«Միայն անցյալ տարի մենք ստորագրել ենք ավելի քան 200 միլիոն եվրոյի աջակցություն առևտրային բանկերի միջոցով Հայաստանում, որոնք պետք է տրամադրվեին հայկական ձեռնարկություններին: Ուզում եմ նաև նշել, որ այն մասնավոր ընկերությունները, որոնց հետ մենք աշխատել ենք, մենք իրենց տրամադրել ենք տեխնիկական աջակցություն, և ավելի քան 7 տոկոսով նրանք ավելացրել են մեկ տարվա ընթացքում իրենց կողմից արտահանման ծավալները»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը ունի պոտենցիալ և նաև մեծ ներուժ հայկական արտադրատեսակների առումով:

«Երբ մենք խոսում ենք կապակցվածության մասին, մենք չպետք է խոսենք միայն ենթակառուցվածքի մասին, միայն նոր սահմանային անցակետերի մասին, որը, հուսով ենք, կլինի խաղաղության և նորմալացման նոր համատեքստում: Բայց մենք պետք է խոսենք նաև մարդկանց միջև կապերի մասին, միակցվածության մասին: Եվ այդ առումով Եվրոպական միության քաղհասարակությունը մենք պետք է կապենք հայաստանյան քաղհասարակության հետ: Եվրոպական միության մասնավոր հատվածը պետք է կապենք հայաստանյան մասնավոր հատվածին»,- ասաց Մարագոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։