Բաքուն և Երևանը նշանակալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցներին Իրանից տարհանելու գործում։ Օրինակ՝ Բաքուն թույլ է տվել ռուսներին օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր …

