Թրամփը չի մտածում Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին․ նա հայտարարել է՝ պատերազմը մոտ է ավարտին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ABC News-ի լրագրող Ջոնաթան Կարլի հետ զրույցում հայտարարել է, որ չի մտածում Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին։

«Այն կարող է ավարտվել տարբեր ձևերով, բայց կարծում եմ, որ գործարքը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերակառուցվել»,- լրագրողին ասել է Թրամփը։

Fox News-ին տված առանձին հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ հակամարտությունը մոտենում է ավարտին։ Սպիտակ տան ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ Իրանի պատերազմը համարում է «շատ մոտ ավարտին»։

«Կարծում եմ՝ այն մոտ է ավարտին։ Ես այն համարում եմ շատ մոտ ավարտին»,- ասել է Թրամփը։

Նա բազմիցս հայտարարել է հաղթանակի մասին և կանխատեսել պատերազմի ավարտը՝ փետրվարի վերջին դրա սկսվելուց ընդամենը մի քանի օր անց, սակայն մարտերը շարունակվել են։

«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ [Իրանը] շատ է ուզում գործարք կնքել»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը խոսել էր Իրանի հետ հետագա բանակցությունների հեռանկարի մասին, այն բանից հետո, երբ անցյալ շաբաթավերջին Իսլամաբադում կայացած բանակցությունները չհանգեցրին համաձայնության։ ԱՄՆ նախագահը The New York Post-ին ասել էր, որ Պակիստանում «ինչ-որ բան կարող է տեղի ունենալ առաջիկա երկու օրերի ընթացքում»։

Իրանի պատերազմում երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին: ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը, որն ավարտվեց Պակիստանի մայրաքաղաքում ապրիլի 12-ին, էական արդյունքներ չի տվել: ԱՄՆ-ը հաղորդել էր, որ Իրանը չի կարողացել տրամադրել միջուկային զենքից հրաժարվելու հստակ երաշխիքներ: Թեհրանը, իր հերթին, Վաշինգտոնին մեղադրել է «անընդունելի պահանջներ» ներկայացնելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի