Ալիևի հատուկ ներկայացուցիչը խոսել է ՀՀ-ում ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից

Լուրեր

25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Չեխիա կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել CNN Prima News հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԱՄՆ-ի դերակատարման մասին հարցին։

Նա անդրադարձել է անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Վաշինգտոնում անցկացված հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը ստորագրեցին եռակողմ հռչակագիր, որում «բարձրաձայնվեց խաղաղության նախաձեռնությունների ամրապնդման կարևորությունը»:

«Հիմնական հարցը հաղորդակցությունների վերաբացումն էր: Միացյալ Նահանգները աջակցություն ցուցաբերեց այս խիստ ռազմավարական կարևոր խնդրին՝ վերականգնել երկու երկրների միջև հաղորդակցությունը և ապահովել Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցությունը Հայաստանի տարածքով: Սակայն խնդիրն միայն դա չէ, այն ավելի լայն է»,- ասել է նա։

Ըստ Ամիրբեկովի՝ խոսքը նոր կամ այլընտրանքային տրանսպորտային երթուղու ստեղծման մասին է, որն ապագայում կկապի Արևելյան Ասիան Արևմտյան Եվրոպայի հետ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջոցով։

«Մենք պատրաստ ենք շարունակել այս դրական դինամիկան, և կարծում եմ, որ այս առումով 2026 թվականը վճռորոշ տարի կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար, քանի որ մեր շուրջը տիրող այս ամբողջ անորոշությունը, անկայունությունն ու հակամարտությունը պարզապես ընդգծում են այն բանի կարևորությունը, որ Ադրբեջանը և Հայաստանն օգտվեն այս պատմական հնարավորությունից՝ խաղաղությունը պաշտոնականացնելու և օրինականացնելու համար»,- ասել է նա։

Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից։

«Ես հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական զարգացումները, որոնց մենք ուշադիր հետևելու ենք, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները և դրան հաջորդող նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն թույլ կտան Երևանին և Բաքվին անցնել խաղաղության պայմանագրի կնքմանը»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի