Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ սկզբում հանդիպել են գեներալ-լեյտենանտներ Ազեր Ալիևի և Ալի Օսման Յուրդագյուլի գլխավորած պատվիրակությունները։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության ու բարեկամության սկզբունքների վրա հիմնված ռազմական համագործակցությունը դինամիկ …