Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
Բոլորը

Թուրքական դատարանը ընդդիմության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին դատապարտել է 11 ամիս 20 օր ժամկետով ազատազրկման՝ երկրի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, գրում է Turkish Minute-ը։

Մերսինի 3-րդ քրեական առաջին ատյանի դատարանը Քըլըչդարօղլուին մեղավոր է ճանաչել Էրդողանի մասին մի քանի տարվա ընթացքում իր ելույթներում արված արտահայտությունների համար։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։

Գործի հիմքում Քըլըչդարօղլուի 2014 թվականին Մերսինում կայացած հանրահավաքի ժամանակ արված մեկնաբանություններն են, երբ Էրդողանը վարչապետ էր, ինչպես նաև 2016 թվականին Էդիրնեում  և ավելի ուշ խորհրդարանական խմբի նիստերի ժամանակ ունեցած ելույթները։

Քըլըչդարօղլուն, որը տասնամյակից ավելի ղեկավարել է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) և 2023 թվականին առաջադրվել էր որպես ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու, վաղուց է մեղադրում Էրդողանին կոռուպցիայի մեջ: Մեղադրանքները մասամբ կապված են նրա հայտարարությունների հետ, որոնք նա արել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ը կոռուպցիոն հետաքննություններից հետո, երբ նա Էրդողանին անվանել է «բաշչալան» («գլխավոր գող»):

Էրդողանը հերքել է մեղադրանքները՝ հետաքննությունները որակելով որպես Գյուլենական շարժման կողմից կազմակերպված դավադրություն, որին նա նախկինում մեղադրում էր իր կառավարությունը տապալելու փորձի մեջ: Դատախազները հետաքննությունը են սկսել 2024 թվականին, երբ ավարտվեց Քըլըչդարօղլուի՝ որպես CHP-ի առաջնորդի և խորհրդարանի անդամի պաշտոնավարումը։ Նա ցուցմունք է տվել 2024 թվականի նոյեմբերին՝ Անկարայի դատարանում։ Քըլըչդարօղլուն ասել էր, որ չի զղջացել իր խոսքերի համար, երբ սուր քննադատության ենթարկել Էրդողանի կառավարությանը՝ մեղադրելով  կոռուպցիայի, ավտորիտարիզմի և տնտեսական վատ կառավարման մեջ։

«Ես այստեղ կանգնած եմ ոչ թե որպես գողության կամ յուրացման մեջ մեղադրվող անձ, այլ որպես մեկը, ով համարձակվեց գողին գող անվանել»,- հայտարարել էր նա։

Մեղադրողները պահանջել էին մինչև 11 տարվա ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք։ Դատարանը, ի վերջո, նրան դատապարտել է 11 ամիս 20 օրվա ազատազրկման։

Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը քննադատել է որոշումը՝ այն անվանելով անօրինական և քաղաքական դրդապատճառներով՝ լրատվամիջոցներին ասելով, որ պաշտպանությունը կբողոքարկի այն, միաժամանակ, վստահություն հայտնելով, որ որոշումը կչեղարկվի։

2023 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն հեռացվեց CHP-ի ղեկավարի պաշտոնից, բայց շարունակում է մնալ ազդեցիկ դեմք ընդդիմադիրների շրջանում։

Դատավճիռը Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով հարուցված մի շարք գործերի մեջ վերջինն է, որը քրեական հանցագործություն է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի