Էրդողանը շնորհավորել է Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. Ալիևը դեռ լռում է 

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մագյարի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնելով, որ Թուրքիայի և Հունգարիայի համագործակցությունը նոր շրջանում ավելի կզարգանա։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Թուրքիա-Հունգարիա երկկողմ հարաբերությունների ապագան, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

«Նշելով, որ Թուրքիա-Հունգարիա հարաբերություններն ամրանում են ընդհանուր պատմությամբ և մշակույթով, նախագահ Էրդողանը համոզմունք հայտնեց, որ նոր շրջանում երկու երկրները կընդլայնեն իրենց համագործակցությունը՝ թե՛ երկկողմ մակարդակով, թե՛ միջազգային հարթակներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդգծելով Թուրքիայի և Հունգարիայի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ցանկությունը՝  Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ում երկու երկրների դաշինքը նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը։

Ուշագրավ է, որ Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի հետ սերտ կապեր ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս չի արձագանքել ընտրությունների արդյունքներին։

Նախօրերին Մագյարին շնորհավորվել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի