ԱՄՆ-ը վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին Իրանի հետ պատերազմի պատճառով

Լուրեր

02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
Բոլորը

Ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կրկին վերականգնվել են՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարության 30-օրյա արտոնագրի ժամկետը լրանալուց հետո, որը տրվել էր մարտի կեսերին, հաղորդում է Politico-ն, փոխանցում է Meduza-ն:

Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկնաբանությունից՝ վկայակոչելով նախարար Սքոթ Բեսենթի մարտի հայտարարությանը, որը պատժամիջոցների մեղմացումն անվանել էր «նեղ ուղղվածության և կարճաժամկետ» միջոցառում։

Politico-ն նշում է, որ ապրիլի 10-ին ԱՄՆ երեք սենատորներ՝ դեմոկրատական ​​փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը, Ջին Շահինը և Էլիզաբեթ Ուորենը, կոչ են արել Դոնալդ Թրամփի վարչակազմին չերկարաձգել Ֆինանսների նախարարության լիցենզիան՝ պնդելով, որ դա թույլ է տվել «Ռուսաստանին և նրա հանցակիցներին» ավելի քան 4 միլիարդ դոլար վաստակել։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի հարցերով նախկին օգնական Դանիել Ֆրիդի, որը ծառայել է երկու կուսակցությունների վարչակազմերի օրոք, «Ռուսաստանին հանգիստ տալը հիմարություն» էր։

Ուկրաինան աջակցել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեղմացումը չերկարաձգելու որոշմանը:

«Ռուսաստանի նավթից և գազից ստացված եկամուտների կրճատումը խաղաղության ջանքերն առաջ մղելու առանցքային գործիք է»,- ասել է Ուկրաինայի նախագահի պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը:

Մարտի 13-ին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց, Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումից և համաշխարհային շուկաներում էներգակիրների գների կտրուկ աճից երկու շաբաթ անց, Միացյալ Նահանգները մեղմացրեց պատժամիջոցները և թույլատրեց ռուսական նավթի ու նավթամթերքի ներմուծումը ծովում գտնվող նավերով 30 օրով։ Այս մեղմացնող միջոցառումները վերաբերում էին նաև իրանական նավթին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում էր, թե պատժամիջոցների մեղմացումից Մոսկվան կստանա ոչ ավելի, քան 2 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ, որը նա նկարագրում էր որպես ընդամենը մեկ օրվա բյուջեի եկամուտ։

30-օրյա ժամկետի լրանալուց կարճ ժամանակ առաջ Semafor-ը, հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության մի քանի նախկին պաշտոնյաների, հաղորդել էր, որ Վաշինգտոնը շուտով կհայտարարի ռուսական նավթի մատակարարման թույլտվության երկարաձգման մասին: Այս ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են սկսել. առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-12-ին Իսլամաբադում, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի