Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կոտրելով Դդմաշեն գյուղում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը՝ գողացել են խմիչք: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական …

