Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է, գրում է Current time-ը։ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության հաղորդմամբ՝ հայ սահմանապահները նախկինում յոթ անգամ, Բելառուսի իշխանությունների խնդրանքով, Լապշինին ժամանակավոր պահել են երկիր մուտք գործելիս։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ Երևանի օդանավակայան ժամանելուն պես։ Բլոգերը պատմել է, որ Երևանում վարձակալած բնակարան և անձնական իրեր է թողել, որտեղ մոտ երեք տարի ապրել է ընտանիքի հետ և մասնակցել մարդասիրական նախագծերի։

«Կա մի փոքրիկ նախապատմություն։ Ես ունեմ Իսրայելի անձնագիր։ Դրանով Հայաստան մուտք գործելու համար, ըստ էության, անհրաժեշտ է էլեկտրոնային վիզա։ Ես դիմեցի առցանց և իմ կյանքում առաջին անգամ մերժվեցի։ Երկիր տասը տարվա այցելության ընթացքում առաջին անգամ ինձ մերժեցին»,- ասել է նա։

Դրանից հետո Լապշինը և նրա ընտանիքը որոշել են Երևան մեկնել առանց էլեկտրոնային վիզայի և փորձել տեղում ստանալ սովորական վիզա, ինչն օրենքով նախատեսվում է։ Սակայն այդ դեպքում նույնպես նրան մերժել են։

Ըստ բլոգերի վարկածի՝ որոշման  բացատրությունն այն է, որ Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ Լապշինը հարցազրույց է վերցրել ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանից, որը նկարագրել է իր խոշտանգումները։

«Եվ հիմա նրանք ինձ ասում են, որ նման տեսանյութերը, որոնք պատկերում են ադրբեջանական բանտերում տեղի ունեցած խոշտանգումները, խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը»,- նշել է բլոգերը։

Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև ուկրաինական անձնագիր։ 2016 թվականին Ադրբեջանի իշխանությունների դիմումով Լապշինը ձերբակալվել է Բելառուսում՝ Արցախ այցելելու համար։ Լապշինը Բաքվում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։ 2017 թվականի սեպտեմբերին բլոգերը ներում է ստացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որը նրա թույլ է տվել վերադառնալ Իսրայել։

Ազատ արձակվելուց հետո Ալեքսանդր Լապշինը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Բելառուսի իշխանությունների գործողությունների դեմ։ Նա նաև բացահայտ քննադատել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Սա հանգեցրել է Լապշինի կալանավորմանը Հայաստանում 2024 թվականի սեպտեմբերին՝ Բելառուսի իշխանությունների խնդրանքով: Նրան տեղեկացրել են, որ Բելառուսում նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով: Սակայն Հայաստանի Գլխավոր դատախազությունը հրաժարվել է նրան արտահանձնել:

2025 թվականի մայիսին Լապշինը կրկին ձերբակալվել է, որից հետո նա դատական ​​հայց է ներկայացրել՝ իր անունը «բելառուսական քրեական ցուցակից» հանելու համար։ 2026 թվականի փետրվարին Հայաստանի դատարանը որոշել է, որ Ալեքսանդր Լապշինի դեմ բելառուսական մեղադրանքները խախտում են հայկական իրավական նորմերը, սակայն բլոգերի ձերբակալումները նրա այցելությունների ընթացքում չեն կարող դադարեցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի