ԱԱԾ-ն Ալեքսան Ալեքսանյանի՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու տեղեկության մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գործակալ լինելու վերաբերյալ տեղեկություն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի կարող տրամադրել։ Factor TV-ի հարցմանը գերատեսչությունից այսպես են պատասխանել․

«ԱԱԾ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը, իսկ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններն ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և ․․․չեն կարող տրամադրվել»,- նշվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքում հրապարակում էր արվել այն մասին, որ դեռևս տարիներ առաջ Ալեքսանյանը հավաքագրվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) կողմից որպես գործակալ։

«Այժմ Ալեքսան Ալեքսանյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամոյի) կուսակցության հիմնադիրը՝ Հայաստանից պարբերաբար տեղեկատվություն տրամադրելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը»,-նշվում է հրապարակման մեջ։

Նշենք՝ մեկ այլ իրավիճակում ԱԱԾ-ն նմանատիպ տեղեկության հրապարակումը պետական գաղտնիք չէր համարել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am կայքում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։

ԱԱԾ-ից լրատվամիջոցին հայտնել էին նաև, որ «առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։

Հիշեցնենք նաև՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերն առաջինը հայտնվել էին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքում։

Եվգենյա Համբարձումյան