Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆ կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Լամբսդորֆի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունըdpa լրատվական գործակալության հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ռուսաստանը պնդում է, որ Բունդեսթագի անդամ Ռոդերիխ Քիզեվետտերը, իբր, Կիևում հանդիպել է «Իչկերիայի Չեչենական Հանրապետության» Ահմեդ Զակաևի հետ և աջակցություն է հայտնել դրա …

