Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

«Հիմա այս հարցով խախտվում է ազատ ընտրության և ազատ կամարտահայտության իմ սահմանադրական իրավունքը։ Պարզապես խախտվում է։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել, անկախ նրանից, թե ով է այդ մարդը: Սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի, ազատ կամարտահայտման իրավունքը, և դա քննարկման առարկա չէ։ Եվ ցանկացած հարց դրա վերաբերյալ Սահմանադրության, էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանը։

Լրագրողը հարցրել էր․ Երբ Դուք այդ հայտարարությունը անհատականության մասին ասացիք, ասացին, որ սա հատուկ է արվում, որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա ազատ լինի, ձեռքերը ազատ լինեն, կարողանա «Իմ քայլի» անունից բարեգործություններ անել, հետո, իհարկե, վերամիավորվելու թիմի հետ, ինչի համար շնորհավորում եմ, բայց փաստացի Դուք այսօր ասոցացվում եք ուղիղ ՔՊ-ի հետ և Նիկոլ Փաշինյանի կինն եք, ապրում եք նրա հետ։ Հիմա մարդիկ, որ Ձեզանից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու, օրինակ, «Ուժեղ Հայաստանի» համա՞ր է արվում, թե՞ ում համար՝ Քոչարյանի՞, թե՞․․․ »,- Աննա Հակոբյանին հարցրեց լրագրողը։

Լրագրողի հակադարձմանը, թե որպես հանրային դեմք ինքը ենթակա է նման հարցադրումների, Հակոբյանը ընդգծեց, որ իր իրավունքները պաշտպանված են օրենքով՝ անկախ իր կարգավիճակից։

«Կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի և դրանից առաջ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք, որը պաշտպանված է, որի գաղտնիությունը այնքան պաշտպանված է, և հիմա Դուք խախտում եք իմ իրավունքը»,- ասաց Հակոբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։