Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է անցկացնում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նա նախ հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձն է ստացել, գրում է Ինտերֆաքսը։

«Անցյալ շաբաթ ես ստացա Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը։ Կցանկանայի խնդրել Ձեզ՝ փոխանցել իմ անկեղծ երախտագիտությունը դրա համար և հաստատել, որ Ռուսաստանը, ինչպես Իրանը, մտադիր է շարունակել մեր ռազմավարական հարաբերությունները»,- ասել է Պուտինը՝ Խամենեիին առողջություն և ամենայն բարիք մաղթելով։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորինս արագ հասնելու համար։

«Մեր կողմից մենք կանենք այն ամենը, ինչը կծառայի ձեր շահերին, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին, որպեսզի ապահովենք այս խաղաղության հնարավորինս արագ ձեռքբերումը։ Դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը։ Մենք տեսնում ենք, թե որքան քաջաբար և հերոսաբար է Իրանի ժողովուրդը պայքարում իր անկախության, իր ինքնիշխանության համար»,- ասել է ՌԴ նախագահը։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Արաղչիից բացի՝ իրանական պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի