Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը «նվաստացնում» է Միացյալ Նահանգներին շարունակվող հակամարտության մեջ։ Նա ասել է, թե Վաշինգտոնը, կարծես, չունի հստակ ռազմավարություն, միաժամանակ, կասկածի տակ է դրել, թե ինչպիսի ելք կարող է հետապնդել ԱՄՆ-ն, գրում է DW-ն։

«Իրանցիներն ակնհայտորեն ավելի ուժեղ են, քան սպասվում էր, և ամերիկացիներն ակնհայտորեն բանակցություններում նույնպես իսկապես համոզիչ ռազմավարություն չունեն։ Նման հակամարտությունների խնդիրը միշտ էլ հետևյալն է. պարզապես չպետք է մտնեք, դուք պետք է նաև դուրս գաք։ Մենք դա շատ ցավալիորեն տեսանք Աֆղանստանում 20 տարի շարունակ։ Մենք դա տեսանք Իրաքում։ Այս պահին ես չեմ տեսնում, թե ինչ ռազմավարական ելք կընտրեն ամերիկացիները, հատկապես, որ իրանցիներն ակնհայտորեն շատ հմտորեն են բանակցում կամ շատ հմտորեն չեն բանակցում»,- ասել է Մերցը։

Գերմանիայի կանցլերը նշել է, թե «մի ամբողջ ազգ նվաստացվում է Իրանի ղեկավարության, մասնավորապես, այսպես կոչված, Հեղափոխության պահապանների կողմից»։ Մերցն ասել է, թե Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակն այժմ ուժեղ բացասական տնտեսական ազդեցություն է ունենում Գերմանիայի վրա։

«Այս պահին իրավիճակը բավականին խճճված է։ Եվ դա մեզ մեծ գումարներ է արժենում։ Այս հակամարտությունը, այս պատերազմն Իրանի դեմ անմիջական ազդեցություն ունի մեր տնտեսական արդյունքի վրա»,- ասել է նա։

Կանցլերը նշել է, որ Գերմանիան շարունակում է իր առաջարկը՝ տեղակայել ականազերծող նավակներ՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանը նպաստելու համար, որի միջով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մեծ մասը։

Այնուամենայնիվ, Մերցի խոսքով, դրա համար նախապայման է՝ նախ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա շեշտել է, որ Գերմանիան այժմ պետք է առաջատար դեր ստանձնի ԵՄ-ում, նաև նշել, որ դաշինքն ունի 100 միլիոնով ավելի բնակիչ, քան ԱՄՆ-ը։

«Եթե մենք ավելի արդյունավետ միավորվենք և միասին ավելին անենք, կարող ենք լինել առնվազն նույնքան ուժեղ, որքան Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի