Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Աննա Հակոբյանը հրավիրած հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում Factor TV-ի հարցին ի պատասխան մեկնաբանեց իր նախկին հայտարարությունը, որտեղ չէր բացառել, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության վերաբերյալ կարող է քրեական հետապնդում սկսվել՝ հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հայտարարությանը։

«Իմ նշված տեսանյութի մեջ ես հղում եմ անում Ձեր նշած անձնավորությանը։ Քրեական գործ հարուցելու մասին հարցը մնացել է անպատասխան, ինչից ենթադրել եմ, որ հնարավոր է։ Իմ հղումը չի նշանակում, որ ես անձամբ նման կարծիք եմ հայտնել, այլ արձանագրել եմ փաստը՝ հնչել է հարց, և պատասխանն այդպիսի հնարավորություն է թողել մեկնաբանելու։ Ընդամենը հղում եմ արել։ Հղում եմ արել հանրահայտ փաստին»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանից հեռանալու և կառավարական ամառանոցը լքելու մասին հրաժեշտի տեսանյութում Աննա Հակոբյանը չէր բացառել, որ  որպես հիմնադրամի գործադիր տնօրեն՝ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Նա հղում էր արել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հայտարարությանը։

Փետրվարի 24-ին խորհրդարանում իրավապահ կառույցի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ ուսումնասիրվում է այդ թվում՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։ Նահապետյանի այդ պատասխանի հիմքն անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունն էր, որի մասին հիմնադրամը հայտարարել էր ընտրությունների նշանակման օրվանից հետո։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։