ՆԳՆ տարեկան համաժողովում ներկայացվել է 2025թ․ գործունեության արդյունքները։ Մասնավորապես նշվել է, որ գերատեսչությունում աշխատանք է տարվում մեքենա վարելու ուսուցումը պարտադիր դարձնելու, ուսուցում իրականացնող կազմակերպություններին լիցենզավորելու և քննությունների անցկացումը նրանց պատվիրակելու ուղղությամբ։ Նախաձեռնության նպատակը վարորդների պատրաստման որակի բարձրացումն ու ոլորտի ավելի կարգավորված կազմակերպումն է։ «Հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները …

