ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախընտրական շրջանում հանրային հայտարարությունների վերաբերյալ մի շարք հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ դրանցում կարող են պարունակվել քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ։

Կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացրել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրող հրապարակային պնդումների և «Տելեգրամ»-ի @bagramyan26 օգտահաշվի տարածած տեղեկությունների առնչությամբ։

ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ գրեթե նույնական փաստական հիմքեր ունեցող հաղորդումներից քրեական վարույթ է նախաձեռնվել միայն երկուսի հիման վրա, որոնք վերաբերում են Տիգրան Ուրիխանյանի հրապարակումներին։ Կազմակերպությունը նշում է, որ իրավասու մարմինների նման տարբերակված արձագանքը հիմնավոր կասկածներ է առաջացնում ընտրովի արդարադատության կիրառման վերաբերյալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շեշտում է՝ եթե հնչեցված մեղադրանքներն ունեն փաստական հիմքեր, ապա դրանք պետք է քննվեն, իսկ եթե անհիմն են, ապա կարող է խոսք լինել հանցագործության մասին սուտ մատնության վերաբերյալ։ Երկու դեպքում էլ, ըստ կազմակերպության, իրավապահները պարտավոր են գործել օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքով։

Կազմակերպությունը հայտնել է, որ հետևողական է լինելու գործերի հետագա ընթացքին և դատական զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։