Մարտի 16-ին՝ ժամը 13։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում փլուզվել է ջերմոց․ կա արգելափակված քաղաքացի։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Կարենիս գյուղի Չարենցի խճուղու մոտակայքում գտնվող ջերմոցի …

