2025-ին Զինված ուժերում գրանցվել է 35 մահվան դեպք․ ՀՔԱՎ-ը թարմացրել է զեկույցը

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերահրապարակել է 2025 թվականին ՀՀ զինված ուժերում և ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների մահվան դեպքերի մասին զեկույցի թարմացված տարբերակը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նոր տեղեկությունների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ 2025-ին արձանագրվել է 35 մահվան դեպք, ինչը 2024 թվականի համեմատ նվազել է 9 տոկոսով։

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահրապարակել է «2025 թվականին ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» զեկույցի թարմացված տարբերակը։

Վերահրապարակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թ․ ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրվել են նոր տեղեկություններ։ Քանի որ նախկինում տրամադրված տվյալները եղել են ոչ լիարժեք, դրանք տարբերվում էին զեկույցի նախնական տարբերակում հրապարակված տվյալներից։

Սույն Զեկույցում ներկայացված է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակագրությունը, դրանց պատճառների վերլուծությունը և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը։

2025 թ․ մահացության վիճակագրությունն ու պատճառները

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թ․ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Զինծառայողների մահացության պատճառներն են՝

· առողջական խնդիրներ՝ 12 դեպք,

· ավտովթար՝ 8 դեպք,

· ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),

· դժբախտ պատահար՝ 5 դեպք,

· սպանություն՝ 2 դեպք,

· առողջությանը ծանր վնաս պատճառել (բռնություն)՝ 1 դեպք,

· թմրանյութի օգտագործում՝ 1 դեպք։

Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 40 զինծառայողի մահվան դեպք հետևյալ պատճառներով՝

· ավտովթար՝ 13 դեպք,

· ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 9 դեպք,

· առողջական խնդիրներ՝ 5 դեպք,

· հրադադարի ռեժիմի խախտում՝ 4 դեպք,

· սպանություն՝ 3 դեպք,

· դժբախտ պատահար՝ 3 դեպք,

· ավիավթար՝ 2 դեպք,

· հրդեհ՝ 1 դեպք։

Համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 9 %-ով։

ՀՔԱՎ-ը 2010 թվականից ի վեր, պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության շրջանակներում, իրականացնում է զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում։ Կազմակերպությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության (իսկ մինչև 2023 թվականը նաև՝ Արցախի Հանրապետության) զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերն ու դրանց պատճառները։

Այս ուսումնասիրությունների միջոցով Կազմակերպությունը գնահատում է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված պետության ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։ Մինչ այժմ ՀՔԱՎ-ը հրապարակել է ավելի քան չորս տասնյակ տարեկան, կիսամյակային և եռամսյակային տեղեկանքներ ու զեկույցներ»,- ասված է հաղորդագրությունում։