Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը և անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Չարենցի 4 հասցեում գտնվող 1213,4 քմ մակերեսով շինության նկատմամբ 2002 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազության տվյալներով՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գույքի նկատմամբ կվերականգնվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ «Վարչական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի …

