63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք․ ՀՀ-ն կվերականգնի Վայքի 1213,4 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը և անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Չարենցի 4 հասցեում գտնվող 1213,4 քմ մակերեսով շինության նկատմամբ 2002 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազության տվյալներով՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գույքի նկատմամբ կվերականգնվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

«Վարչական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 7-ի վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Չարենցի 4 պաշտպանական տուն հասցեում գտնվող՝ 1213,4 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անվամբ 2002 թվականի մայիսի 2-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անշարժ գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 63 միլիոն 130 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Չարենցի 4 պաշտպանական տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 1213,4 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։