Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումում հանդես է եկել մի շարք ելույթներով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումներն ու առաջնահերթությունները գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական օրակարգի վերաբերյալ։ Նա անդրադարձել է ենթակառուցվածքների ֆինանսավորմանը, պարտքի կայունությանը, բազմակողմ առևտրին, մասնավոր ներդրումների խթանմանը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

«ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումի շրջանակում հանդես է եկել մի շարք ելույթներով՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական օրակարգի վերաբերյալ։

Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել «Ֆինանսավորման բացերի լրացում. ենթակառուցվածքների ներդրման և ֆինանսավորման գործիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար» խորագրով հարակից միջոցառմանը։ Իր ելույթում նախարարի տեղակալը նշել է, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքները տնտեսական զարգացման առանցքային նախապայման են, սակայն ֆինանսավորման զգալի բացը շարունակում է սահմանափակել առաջընթացը։ Նրա խոսքով՝ գործող ֆինանսական գործիքները հաճախ չեն արձագանքում այս երկրների հատուկ կարիքներին, ուստի անհրաժեշտ է ձևավորել նոր, նպատակային հարթակ՝ ներդրումների և ֆինանսավորման խթանման համար։

Մկրտչյանը շեշտել է, որ առաջարկվող հարթակը պետք է լինի պահանջարկահեն, ապահովի միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը, նպաստի ծրագրերի նախապատրաստմանը, ռիսկերի նվազեցմանը և ներդրումների ներգրավմանը՝ միաժամանակ պահպանելով պարտքի կայունությունն ու կլիմայական դիմակայունությունը։

«Սևիլիայի հանձնառության հիմնական միտումները և թարմացումները» խորագրով նիստում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է պարտքի կայունության հարցերին՝ կարևորելով կապիտալի արժեքի նվազեցումը, պատասխանատու փոխառությունների խթանումը և վարկունակության գնահատման նոր մոտեցումների կիրառումը։ Նա ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված հարկային վարչարարության հզորացմանը, պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը և հարկաբյուջետային թափանցիկության բարելավմանը՝ որպես տնտեսական դիմակայունության ամրապնդման հիմք։

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, հանդես գալով որպես հիմնական բանախոս, Մկրտչյանը շեշտադրել է բազմակողմ առևտրային համակարգի բաց, կանխատեսելի և ներառական լինելու կարևորությունը։ Նա առանձնացրել է թվային և ծառայությունների առևտրի աճող դերակատարությունը՝ որպես տնտեսության դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն, և կոչ արել միջազգային գործընկերներին աջակցել թվային ենթակառուցվածքների, կապակցվածության և կարգավորող կարողությունների զարգացմանը։ Կարևորվել է նաև հումքային ապրանքների շուկայում տեղական ավելացված արժեքի ստեղծումն ու արտադրական ներուժի զարգացումը։

Մասնավոր բիզնեսին և ֆինանսներին նվիրված նիստում նախարարի տեղակալը ներկայացրել է ներդրումային միջավայրի բարելավման առաջնահերթությունները՝ առանձնակի անդրադառնալով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այն ներկայացվել է որպես տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման, առևտրի ինտեգրման և ներդրումային գրավչության բարձրացման կարևոր գործիք։

Միաժամանակ ընդգծվել է, որ մասնավոր ֆինանսավորումը չի կարող փոխարինել հանրային ներդրումներին կամ միջազգային աջակցությանը, այլ պետք է արդյունավետորեն մոբիլիզացվի՝ ներդրումային ռիսկերի մեղմացման և նորարարական ֆինանսական գործիքների կիրառման միջոցով, այդ թվում՝ խառը ֆինանսավորման և երաշխիքային մեխանիզմների։

Ֆորումի շրջանակում Էդգար Մկրտչյանը նաև հանդիպումներ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը և զարգացման ֆինանսավորման նորարարական գործիքների կիրառման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։