Մբապեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում, հաղորդում է El Chiringuito TV-ն։
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է։ Մբապեն վնասվածք էր ստացել «Բետիսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի խաղում (1:1) ու փոխարինվել 81-րդ րոպեին։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 24 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։