Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանը մի քանի քրեական վարույթներով է անցնում։ Մասնավորապես, անցած տարվա սեպտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ …

