Նոր անուններ՝ առաջատարների շարքում․ ովքեր են խոշոր հարկատուները

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով դարձյալ գլխավորում է 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Տեխնիկայի առևտրով զբաղվող ընկերությունը նաև 2025-ի առաջատարն էր։ 2026-ի հունվար-մարտին «Մոբայլ Սենթր Արտ»-ը վճարել է 21․4 մլրդ դրամ, ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերությունն իր հարկերն ավելացրել է 22 %-ով։ Այս ընկերության հաջողությունը, ըստ էության, մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան տեխնիկայի վերարտահանմամբ։

Ուշագրավ է, որ վճարված հարկերի քանակով «Մոբայլ Սենթր Արտ»-ն առաջ է անցել նույնիսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, որի ցուցանիշները ձմռան 2 ամիսների ընթացքում կայուն բարձր են լինում։ Այս անգամ գազամատակարար ընկերությունը հարկատուների ցանկում երկրորդ տեղում է՝ 19․8 մլրդ դրամ ցուցանիշով։

Երրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 15․5 մլրդ դրամ պետբյուջե վճարած հարկերով։

Հիշեցնենք, որ անցած տարի այս ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն դուրս էր մնացել 1000 խոշոր հարկատուների տասնյակից՝ նախորդ տարի վճարած ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունքում։

Չորրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 11․5 մլրդ դրամ վճարած հարկերով։ Նախորդ տարվա եռամսյակի համեմատ սա պակաս է 4․6 %-ով։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում թե՛ տեղի, թե՛ վճարած հարկերի ծավալով իր արդյունքը կրկնակի լավացրել է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը․ այն 5-րդ հորիզոնականում է և վճարել է 8 մլրդ դրամ հարկ։

Խոշոր հարկատուների ցանկում նոր անուն է հայտնվել՝ «ԻՄՎԲԱՄ», սակայն սա նույն «Վայլդբերրիզ» ընկերությունն է, որ 2025-ի մայիսին անվանափոխվել է և նոր սեփականատեր է գրանցվել՝ ռուսական «ՌՎԲ» ՍՊԸ։ Ընկերությունը վճարել է 6․8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա եռամսյակի համեմատ ավելի է 16․7%-ով։

Ցանկի 7-րդ հորիզոնականում «Դիջիթեյն» ընկերությունն է՝ 6․7 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ կրկնակի ավելի է։ Այս ընկերությունն անցած տարվա եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների տասնայկում չէր ներառվել։

8-րդ տեղում ծխախոտի շուկայի ներկայացուցիչ է՝ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը, որը վճարել է 6․4 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա եռամսյակի համեմատ ավելի է 46%-ով։

9-րդ հորիզոնականում «Սիթի» ընկերությունն է՝ 6․2 մլրդ դրամ հարկերով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ թեև վճարած հարկերն ավելացրել է 16․3%-ով, սակայն ցանկում դիրքի առումով 2 հորիզոանականով ետ է գնացել։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է հանքարդյունաբերության ոլորտի «Թեղուտ» ընկերությունը՝ 6․1 մլրդ դրամ վճարած հարկերով։ Նշենք, որ 2025-ի առաջին եռամսյակում այս ընկերությունը 36-րդ տեղում էր և վճարել էր մոտ 3 անգամ պակաս հարկ։

Ընդհանուր առմամբ՝ խոշոր հարկատուների տասնյակը 2026-ի առաջին եռամսյակում վճարել է 108․4 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20․8%-ով ավելի։

Գայանե Խաչատրյան