Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀԱՊԿ-ի, թե՞ Արևմուտքի հետ, Ռուսաստանի հետ, թե՞ առանց. ինչպես են ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը պատկերացնում Հայաստանի անվտանգային համակարգն ու դաշնակիցներին։ Factor TV-ն փորձել է այս հարցի պատասխանը պարզել՝ ուսումնասիրելով կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերն ու առաջին դեմքերի հանրային խոսքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միջազգային լեգիտիմությունը համարում է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիքը։ Երկրորդ կարևոր գործիքն իշխող ուժը համարում է փոխկապվածությունն արտաքին աշխարհի հետ։

«Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի, տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների համար, և, ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ …Բանակն արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիքն է՝ այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված դիվանագիտական միջոցները չեն գործել»,- նշված է ՔՊ ծրագրում։

Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս նախընտրական շրջանում ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՀԱՊԿ-ի հետ հույսեր չի կապում։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ընտրողներին հավաստիացնում է՝ ընտրվելու դեպքում մինչև այս տարվա դեկտեմբեր Հայաստանը դուրս կգա ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից, իսկ մեկ տարվա ընթացքում՝ ՀԱՊԿ-ից։ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը մեծամասամբ կիսող Արամ Սարգսյանը, սակայն, բանակն առաջնային է համարում անվտանգության ապահովման համար։

«ՀՀ-ն պետք է առաջիկա հինգ տարիներին անցնի պրոֆեսիոնալ բանակի մոդելին։ Դա ինտենսիվ մոդել է, սա իրատեսական է, Լեհաստանն էլ է հինգ տարում անցել»,- ասում է Արամ Սարգսյանը։

Ըստ միջազգային ու տեղական հարցումների՝ իշխանության հիմնական մրցակից, Ռուսաստանում բնակվող խոշոր գործարար Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին տեսնում է հզոր տնտեսության մեջ։

«Մենք կունենանք հզոր տնտեսություն, մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն, ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը»,- ասում է Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը, միաժամանակ, չորս երկրի անուն է տալիս՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա և Չինաստան։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարը, սակայն, չի մանրամասնում, թե ինչպես է պատկերացնում միաժամանակյա համագործակցությունը հակադիր բևեռներում գտնվող աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։

Առանց պետությունների անուններ տալու՝ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ևս համարում է՝ երաշխավորներ են պետք։

«Երաշխավորված խաղաղություն՝ նշանակում է միջազգային երաշխիքներ և երաշխավորող պետություններ։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդու բարի կամքից։ «Հորս արև» խաղաղություն չի կարող լինել»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ խոստանում է անվտանգության երաշխավոր ներգրավել մինչև հինգ պետության։

«Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն, որ չորս-հինգ պետություն երաշխավորի, որ երաշխավորում է խաղաղությունը, որ պատերազմի դռները փակի, տնտեսությունը զարգացնի»,- ասում է Գագիկ Ծառուկյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անվտանգությունը երաշխավորներով պատկերացնող բոլոր ուժերին հիշեցնում է՝ դա իր գաղափարն է։ Փաշինյանի կաբինետի նախկին պաշտոնյան երկու սցենար է առաջ քաշում. մեկը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի կամ ՄԱԿ ԱԽ-ի միջնորդությամբ երաշխավորում։ Ըստ Մարուքյանի՝ առավել հավանական է վերջինը։

«Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրում են, ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձևով հաստատում է խաղաղության պայմանագիրը, եթե կողմերը խախտում են, գնում ենք ՄԱԿ ԱԽ»,- ասում է Էդմոն Մարուքյանը։

Նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անվտանգության ապահովումն ուժի միջոցով է պատկերացնում։

«Զսպման կարողություններ ունեցող բանակը կարող է ապահովել խաղաղություն։ Խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը պաշտպանությունն է»,- ասում է Արման Թաթոյանը։

Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, որից երկուսը դաշինք են։ Մյուս կուսակցությունների դիրքորոշումներն անհայտ են, քանի որ նախընտրական ծրագրերն առայժմ չեն հրապարակվել։ Factor TV-ն մյուս ուժերի մոտեցումները կներկայացնի առաջիկայում՝ օրենքով սահմանված ժամկետներում ծրագրերի հրապարակվելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան