Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
Բոլորը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվել է «փոխհամաձայնեցված խմբիշխանություն», որտեղ գործող իշխանությունն ու նախկինները, հանդիսանալով նույն համակարգի կարևոր սյուներ, հասարակությանը մատուցում են «չարյաց փոքրագույնի» ընտրության կեղծ օրակարգ։ Factor TV-ի հետ զրույցում Պետրոսյանը ներկայացրեց իրենց ուժի նպատակը՝ ճեղքել այդ համակարգը և սկիզբ դնել նոր բովանդակությամբ հայկական պետության կառուցմանը, որի հիմքում կլինի համահայկականությունը։

Անդրադառնալով քաղաքական դաշտը ճեղքելու համար անհրաժեշտ ռեսուրսների հարցին՝ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ հիմնական ռեսուրսը ոչ թե ֆինանսական միջոցներն են, այլ ժողովրդի վստահությունը։

«Եթե խոսքը վերաբերում է միայն ֆինանսական ռեսուրսների մասին, ապա ֆինանսականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է։ Քաղաքական գործընթացում առաջնային և հիմնական ռեսուրսը մարդկանց աջակցությունն է, լեգիտիմություն, որը տրվում է մարդկանց կողմից», – ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական ուժերի ֆինանսական ռեսուրսներով սնվող լրատվամիջոցները հաճախ խեղաթյուրում են իրականությունը։ «Իրականությունն են խեղաթյուրում մեծամասամբ՝ ներկայացնելով ամբողջությամբ այն իրականությունը, որը իրենց քաղաքական ուժին ձեռնտու է և փորձելով մարդկանց մոտ ձևավորել նպաստավոր դիրքորոշում իրենց նկատմամբ»։

Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, որտեղ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը միասնաբար կազմում են մեկ համակարգ՝ պահպանելով միմյանց գոյությունը։

«Այսօր մենք գտնվում ենք փոխհամաձայնեցված խմբիշխանության իրավիճակում։ Թեկուզ կան ընդդիմադիր խոսույթներ, բայց դրանք բոլորը մի քաղաքական, նույն քաղաքական համակարգի շատ կարևոր սյուներն են։ Որ չլինի մեկը, չի լինելու, բնականաբար, մյուսը։ Սա կեղծ խոսույթ և կեղծ նարատիվ է, որը տրամադրվում է հասարակությանը, որ գիտե՞ք, եկեք ընտրենք չարյաց փոքրագույնի միջև», – նշեց նա։

Պետրոսյանի խոսքով՝ երկու կողմերն էլ, ըստ էության, ընդունում են, որ իրենք խնդիր են Հայաստանի համար։ Նա ընդգծեց, որ ներկայիս ընդդիմությունը 30 տարիների ընթացքում եղել է իշխանության մաս և ունեցել է հնարավորություն ցույց տալու իր որակը, սակայն արդյունքն այն իրականությունն է, որն այսօր ունենք։

Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի խնդիրներն ավելի խորքային են և բխում են պետականության հիմքում դրված սկզբունքներից։

«Այն կոնցեպտը, որի հիման վրա ձևավորվել է Երրորդ հանրապետությունը, ի սկզբանե իր մեջ պարունակել է նաև իր ոչնչացման սերմերը։ Սկսած նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մերժել է ընդհանրապես ազգային գաղափար ունենալու մոտեցումը։ Մենք անգամ Սահմանադրության մեջ չենք ամրագրել, որ մենք ազգային պետություն ենք»։

Նրա գնահատմամբ՝ ներկա իշխանությունը նախկինների «օրգանական և տրամաբանական շարունակությունն է»՝ պետականության ճգնաժամը հասցնելով չորրորդ փուլի, որտեղ «օրգանիզմը գնում է մահացման»։

Որպես այլընտրանք՝ «Ժողովրդավարական համախմբում»-ն առաջարկում է հայկական պետության նոր մոդել, որը կծառայի ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև ողջ հայությանը։

«Մենք պետք է կարողանանք սկիզբ դնել հայկական պետության՝ իր բովանդակությամբ, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը։ Այսինքն՝ պետություն, որը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար չի, այլ ինքը կլինի համայն հայության առանցքը», – հայտարարեց Պետրոսյանը։

Իրենց ուժի տարբերությունը գործող դերակատարներից նա տեսնում է նրանում, որ իրենք մասնակցություն չեն ունեցել «պետական ռեսուրսների մսխման» և «պետության կազմաքանդման» գործընթացներին։ «Մեր տարբերությունը խորքային, ամբողջությամբ այլ կոնցեպտի մասին է», – եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան