Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆ կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Լամբսդորֆի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունըdpa լրատվական գործակալության հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանը պնդում է, որ Բունդեսթագի անդամ Ռոդերիխ Քիզեվետտերը, իբր, Կիևում հանդիպել է «Իչկերիայի Չեչենական Հանրապետության» Ահմեդ Զակաևի հետ և աջակցություն է հայտնել դրա «հակառուսական գործունեությանը»։ Կազմակերպությունը Ռուսաստանում ահաբեկչական է հայտարարված։

«Մոսկվան գերմանացի խորհրդարանականի և հանցագործների միջև այս հանդիպումը համարում է անհերքելի ապացույց այն բանի, որ գերմանական իշխանությունները մտադիր են միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և սպառնալիքներ ստեղծել նրա ազգային անվտանգության համար»,- ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։

Գերմանիայի ԱԳՆ խոսնակը Ռուսաստանի մեղադրանքներն անվանել է «լիովին անհիմն»։ Լամբսդորֆն ինքը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

«Իհարկե, ես կհետևեմ կանչին։ Ես քիչ հավանական եմ համարում, որ ռուսական կողմը կկարողանա հիմնավորել մեղադրանքները»,- ՌԴ ԱԳՆ ժամանելիս ասել է դիվանագետը։

Լամբսդորֆն այս ամռանը կստանձնի Իսրայելում Գերմանիայի դեսպանի պաշտոնը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժման սկսվելուց հետո Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։ Գերմանիան դարձել է Ուկրաինայի ամենակարևոր դաշնակիցներից մեկը, որը պաշտպանվում է իր հարևանի ագրեսիայից։

2026 թվականի մարտին Գրոզնիի Շեյխ-Մանսուրովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել արգելել «Իչկերիայի Չեչենական Հանրապետության» գործունեությունը ՌԴ-ում՝ այն որակելով ահաբեկչական կազմակերպություն։ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) կարծում է, որ դրա անդամները կռվում են ռուսական բանակի դեմ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից, և ներգրավված են եղել դիվերսիաների մեջ Ռուսաստանի Կուրսկի և Բելգորոդի մարզերում։

«Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը» ինքնահռչակված անկախ հանրապետություն է, որը գոյություն է ունեցել Չեչնիայի տարածքում 1993-ից 1999 թվականներին: Այն լուծարվել է Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո Չեչնիայի ղեկավար դարձավ Ախմատ Կադիրովը՝ տարածաշրջանի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հայրը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի