Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը, քննարկել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը»,- ասվում է հաղորդագրությունում:

