Մոսկվայի հյուսիսում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հայտնել են արտակարգ ծառայությունները։ Հրդեհը բռնկվել է կառուցվող բնակելի շենքում։ Հրդեհվել են շենքի երկրորդ և երրորդ հարկերը, գրում է Meduza-ն։ Սկզբում հրդեհին տրվել է բարդության հինգերորդ՝ ամենաբարձր մակարդակ, սակայն հետագայում այն իջեցվել է մինչև չորրորդ մակարդակ։ Կրակը տարածվել է 1400 քառակուսի մետր տարածքի վրա …

