«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Ազատության հրապարակում կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոստացավ ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, որպեսզի մարդիկ մնան երկրում, իսկ արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնան։ Նա նշեց, որ փոփոխություն է պետք երկրում տիրող մթնոլորտում, որտեղ վիրավորանքն ու արժանապատվությունը ոտնահարելը չպետք է սովորական դառնան։ Կարապետյանն ընդգծեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը, …

