Թրամփը հրաժարվել է ասել՝ արդյո՞ք Իրանի հետ հրադադարը դեռ ուժի մեջ է

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ասել՝ արդյո՞ք Իրանի հետ փխրուն հրադադարն ուժի մեջ է մնում, այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ կրակոցներ են արձակեց Հորմուզի նեղուցում։

Ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցին՝ արդյո՞ք Իրանի հետ հրադադարն «ավարտվել է», և արդյո՞ք հարվածները կարող են վերսկսվել երեկոյան, Թրամփը պատասխանել է. «Դե, ես դա չեմ կարող ասել ձեզ», գրում է CNN-ը։

Նա կանխատեսել է, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել «ևս երկու շաբաթ, գուցե երեք շաբաթ», և հայտարարել, որ «ժամանակը մեզ համար էական չէ»։

«Այսպես թե այնպես, մենք հաղթում ենք։ Մենք կա՛մ ճիշտ գործարք ենք կնքում, կա՛մ շատ հեշտությամբ հաղթում ենք ռազմական տեսանկյունից։ Մենք արդեն հաղթել ենք»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ, Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը զգուշացրել էր իրանական զինված ուժերին, որ «կվերանան երկրի երեսից», եթե փորձեն թիրախավորել ամերիկյան նավերը Հորմուզի նեղուցում կամ Պարսից ծոցում։

Ավելի ուշ հարցազրույցում նա պնդել է, որ Իրանի հետ պատերազմը «ռազմական առումով էապես ավարտվել է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի