«Սուպերնախագիծը միս ու արյուն է ստանում»․ Ֆրանսիան կներգրավվի Հյուսիս-Հարավի կառուցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Ես ուզում եմ հատկապես ընդգծել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ մեր ձեռք բերած պայմանավորվածությունը և համաձայնությունը, և սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին։ Այս մասին նախագահականում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո։

 

«Երբ նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ այս թեման քննարկել ենք, ես նաև մեր մոտիվացիայի մասին եմ խոսել նրա հետ։ Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին, և նաև մենք դե յուրե փաստաթղթերով իհարկե մեծ բարդություն չկա այդ ստանդարտները ամրագրել, բայց նաև մեզ պետք են այդ ստանդարտները իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ։ 

 

Տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը Հյուսիս-հարավ ճանապարհում, որը համոզված ենք՝ իր հերթին ներգրավելու է տեղացի կապալառուների, նոր ստանդարտները ոչ միայն որդեգրելու, այլև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու և տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։

Եվ սա մի օրինակ է, որը ի ցույց է դնում, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։