Ինչի՞ համար ես շնորհակալություն հայտնում Ալիևին, ինչքա՞ն պիտի նվաստանաք. Դանիելյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ Իլհամ Ալիևի երեկվա ելույթը ոչ միայն ուղղված էր եվրոպական կառույցներին, այլև ուղիղ հարված էր Հայաստանի ազգային արժանապատվությանը:

«Սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է: Մի հատ էլ վերջում շնորհակալություն է հայտնում: Էտ ինչի՞ համար է շնորհակալություն հայտնում: Եկեղեցիներն ավիրելո՞ւ համար է շնորհակալություն հայտնում, պատմամշակութային կոթողները ավերելու համա՞ր է շնորհակալություն հայտնում, մեզ օկուպանտ անվանելու համա՞ր է շնորհակալություն հայտնում, Բաքվում ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ պատանդառված անձանց տեռորիստ անվանելու համա՞ր է շնորհակալություն հայտնում: Ինչքա՞ն պիտի շնորհակալություն հայտնեն, ինչքա՞ն պիտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները նվաստանան Ալիևի առջև: Ինչքա՞ն պիտի դա շարունակվի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն դիտարկմանը, որ Հայաստանը հյուրընկալող կողմ էր: Գառնիկ Դանիելյանը սա համարում է ոչ համարժեք մոտեցում՝ պնդելով, որ նման իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեր։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ երեկ տեսակապով էր մասնակցում ԵՔՄ երևանյան գագաթնաժողովին, կոշտ քննադատեց Եվրոպական խորհրդարանի աշխատանքն ու դիրքորոշումը։

«Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն խոսում է սաբոտաժի մասին։ 2021 թվականի մայիսից Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 ռեզոլյուցիա։ Սևեռման նման մի բան է։ Վերջինը ընդամենը չորս օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ։ Այսինքն՝ անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամատյացությունը, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները։ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ է դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- ասաց Իլհամ Ալիևը։

Նիստը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Ալիևին: Սակայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին։

«Եվրոպական խորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ընգգծեց Մեցոլան։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան