Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Մայիսի 5-իn Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում չվերթների սահմանափակումներ են մտցվել, գրում է Meduza-ն։

«Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունը նախ Max մեսենջերի միջոցով հայտարարել է, որ չվերթները սահմանափակվել են Վնուկովոյում, ապա՝ Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում, իսկ կեսօրից հետո՝ Շերեմետևոյում։ Մոսկվայի բոլոր օդանավակայանների առցանց թռիչքների մասին տեղեկատվությունը ցույց է տալիս Մոսկվայից և դեպի Մոսկվա բազմաթիվ չվերթների ուշացումներ։

«Ռոսավիացիա»-ն բացատրել է, որ թռիչքների սահմանափակումներն «անհրաժեշտ են անվտանգությունն ապահովելու համար»։

Օդանավակայանները սովորաբար դադարեցնում են թռիչքները, երբ անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ կա։ Մայիսի 5-ի առավոտյան Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երեկոյան և գիշերը 289 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել, այդ թվում՝ Մոսկվայի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի