Ադրբեջանական Քյուրդամիրում հարսանիքի ժամանակ զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել։ Ռեստորանում տեղի ունեցած տոնակատարության մասնակիցների թիվը, որոնց մոտ թունավորում է արձանագրվել, արդեն գերազանցել է 90-ը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տուժածները տեղափոխվել են Քյուրդամիրի շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ և Սննդամթերքի անվտանգության …

