ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայի ավարտից հետո հրապարակել է ամենամսյա թարմացված դասակարգման աղյուսակը։
100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանը չորս ներկայացուցիչ ունի։ Հայկ Մարտիրոսյանը 2661 վարկանիշով 54-րդ տեղում է, Շանթ Սարգսյանը (2648) 67-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը (2642) 75-րդն է, իսկ Արամ Հակոբյանը (2638) 80-րդն է:
Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2823)։ Նորվեգացի գրոսմայստերին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան (2792) ու Ֆաբիանո Կարուանան (2784)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2725 վարկանիշով 19-րդ տեղում է։
Կանանց դասակարգման աղյուսակում մեծ առաջընթաց է գրանցել Մարիամ Մկրտչյանը, որը 2421 վարկանիշով բարձրացել է 32-րդ տեղ: Թոփ-100-ում են նաև մյուս Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը (2385 վարկանիշ, 59-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (2368 վարկանիշ, 76-րդ տեղ):
Դավիթ Եղիազարյան

