ՖԻԴԵ նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում Տիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Հանդիպման հիմնական թեման շախմատի դերն էր կրթության մեջ։ Խոսվել է Հայաստանում ձևավորված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման մասին։ Տիմուր …

