Եվրամիությունում կրկին քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու գաղափարը։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայութունը։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ քննարկումներն ակտիվացել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։ Ուիթքոֆը Պուտինին առաջարկել էր անցկացնել եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, …

